ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

05.04.2021 14:11 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

LՐԱՑՎԱԾ 30.04.2021 

Ապրիլի 3-ին, ժամը 20.05-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 63-ամյա Մկրտիչ Գասպարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ապրիլի 29-ին Մկրտիչ Գասպարյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։



ԼՐԱՑՎԱԾ․
 
09․04․21թ․

Ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում մոտոցիկլը կողաշրջվել է. 37-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 2-ին, ժամը 23.45-ին, Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 1-ին, ժամը 22.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գուլակյան փողոցում բախվել է ճամփեզրի ծառին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 2-ին, ժամը 18.45-ին, Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 15-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 2-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել 29-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ մարտի 31-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Սուրենավան գյուղում բախվել է ծառին. «ՎԱԶ-2106-ի» 29-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 2-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի քաղաքի Երևանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 2-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցում իրար են բախվել «Միտցուբիշի Պաջեռո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Միտցուբիշի Պաջեռոյի» վարորդը և ուղևորը, «Մերսեդեսի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 2-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՈւԱԶ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 2-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 2-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 2-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 66-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Մուշ-2 թաղամասում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 2-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 100-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 3-ին, ժամը 20.05-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 3-ին, ժամը 22.45-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 3-ին, ժամը 15.40-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 3-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 57-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 3-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 91-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.40-ին, 56-ամյա վարորդը նույնպես բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 4-ին, ժամը 21.00-ին, Երևանի Գայի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, այնուհետև մեքենան բախվել է էլեկտրասյանը. վրաերթի ենթարկվածները, «Տոյոտայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 53-րդ կմ-ին՝ կամրջի վրա, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել կամրջից. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 5-ին, ժամը 00.01-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում «ՎԱԶ- 21013» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 4-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Չարենցի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Սուբառու» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: