Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
ԼՐԱՑՎԱԾ․ 19․06․21թ․
Հունիսի 4-ին, ժամը 16.45-ին Լենինգրադյան, Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ, ապա «ԲՄՎ»-ն, դուրս գալով երթևեկելի գոտուց, վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջ և 4-ամյա երեխայի. վարորդները և վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ԼՐԱՑՎԱԾ․ 14․06․21թ․
Հունիսի 4-ին, ժամը 11.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկային հոդի շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնություն են ցույց տվել 14-ամյա աղջկա, որը վնասվածքը ստացել է հունիսի 3-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 4-ին, ժամը 03.00-ին, «ՎԱԶ-217230» մակնիշի մեքենան Երևանի Պարոնյան փողոցում բախվել է մայթեզրի ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 4-ին, ժամը 17.10-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 4-ին, ժամը 00.20-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 4-ին, ժամը 01.40-ին, շտապօգնության խմբի կողմից հիվանդանոց տեղափոխված 43-ամյա տղամարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է Արգավանդի խաչմերուկում իր մեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 45-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոքարշակը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենայի. վարորդները և «Նիսանի» 6 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 4-ին, ժամը 03.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 51-ամյա տղամարդ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ժ.03.00-ի սահմաններում Դարակերտ-Ղուկասավան ճանապարհի 5-րդ կմ-ին «Միցուբիշի Գալանտ 1.8» մակնիշի մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
***
Հունիսի 4-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում «Միցուբիշի Աութլանդեր» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվելով՝ հայտնվել դաշտում. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 4-ին, ժամը 17.30-ին, Տավուշի մարզի Մովսես բնակավայրում իրար են բախվել է «Մերսեդես» և «Հոնդա Ելիսիոն» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: