1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

06.03.2021 13:26 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 5-ին, ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սասնա Ծռերի փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 00.05-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենան ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել վարորդին, այնուհետև բախվել է կայանված «Հոնդա» մակնիշի մեքենայի. «ԲՄՎ-ի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 00.20-ին, Երևանի Հր. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մազդայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 00.20-ին, Կոմիտասի պողոտայի, Կասյան, Կիևյան և Հր. Քոչարի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի մեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 16-ամյա տղան հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 18-ին Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում անհայտ մակնիշի մեքենաների վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում իրար են բախվել «Ֆորդ Ֆոկուս» և «Նիսան Տիդա» մակնիշի մեքենաներ. «Նիսան Տիդայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ-Ձորաղբյուր գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները և «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 22.50-ին սահմաններում, Գյումրի քաղաքի Պուշկինի փողոցում իրար են բախվել «Նիսան» և երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 23.36-ին, «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 116-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: