ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

06.09.2021 13:06 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ․ 18․10․21թ․

Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.10-ին, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 22-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.30-ին, Երևանի
Խանջյան փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.50-ին, Երևանի
Խանջյան փողոցում իրար են բախվել երկու «Նիսան», «Հոնդա», «ՎԱԶ-2106», «Միցուբիշի» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» երկու ուղևորները և «ՎԱԶ-2106»-ի 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 10.30-ին, Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, Երևանի Բագրևանդի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Զիլ» և «ԳԱԶել» ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» երեք ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Վանանդ-Հուշակերտ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իրար են բախվել «Աուդի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 56-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան և Աճեմյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 02.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Գ. Նժդեհի փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը. 59-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 00.20-ին, հաղորդում է ստացվել, որ Իջևան քաղաքի հանրախանութի մոտ մեքենա է այրվում:
Պարզվել է, որ Իջեւան քաղաքի Երևանյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մեքենան այրվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 48-ամյա քաղաքացին հայտնել է, որ Երևանի Թումանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 06.15-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 24-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 06.45-ին, Երևանի Բաբայան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կոճղին. 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Խանջյան գյուղում իրար են բախվել «Ֆորդ» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Նոր Ամասիա-Հուշակերտ ճանապարհին «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 37-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.05-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21101» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21101»-ի 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան և Պահլավունյանց փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի 74-ամյա վարորդը և «Տոյոտա Քեմրիի» 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 106-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: