Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 4-ին, ժամը 23.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սարի թաղի 5-րդ շարքում վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, ապա բախվել կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի։ «Օպելի» վարորդը, ուղևորը, և վրաերթի ենթարկված երեք քաղաքացիները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 5-ին, ժամը 21.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 6-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 57-ամյա տղամարդը և հայտնել, որ ինքն է իր վարած «Մերսեդեսով» վրաերթի ենթարկել քաղաքացուն:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 5-ին, ժամը 13.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Սեբաստիայի և Շահումյան 1-ին փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 5-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Տավուշի մարզում՝ Մ-6 միջպետական ճանապարհի 84-րդ կմ-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքնան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի պատին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 6-ին, ժամը 19.15-ին, Ալեք Մանուկայն և Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Նիսանի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 6-ին, ժամը 04.15-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում բախվել է մետաղյա արգելապատնեշին և շրջվել։ Վթարի հետևանքով «Դեուի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 6-ին, ժամը 01.45-ին, Նուբարաշենի խճուղուց դեպի Արարատի մարզի Այնթապ գյուղ տանող ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
2021 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 03.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մուրադյանի փողոցում բախվել էր մայթի եզրաքարերին։ Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 27-ամյա ուղևորը հունվարի 6-ին դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Նուռնուս գյուղի Ամառանոցային փողոցում իրար են բախվել «Մերսեդես G 500» և «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Մերսեդես G 500»-ի 31-ամյա ուղևորը, «Մերսեդես C 180»-ի վարորդը և նրա 13 և 44-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 6-ին, ժամը 23.00-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 28, 55 և 35 տարեկան քաղաքացիներ, որոնք հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են Արզնի ձորում ինքնավթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ԴԱՖ» բեռնատարը Գյումրու Բուլվարային թաղամասից Սևերսկի փողոց տանող ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է։ Վթարի հետևանքով բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Օպել» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Սուզուկիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: