1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

07.08.2021 13:01 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 6-ին, ժամը 12.25-ին, Երևանի Վ. Սարգսյան և Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի մեքենան և մոտոցիկլը. 27-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 14.55-ին, Երևանի Լենինգրադյան և Շինարարների փողոցների հատման վայրում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 15.35-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Կիա» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Կիան» առաջ ընթանալով՝ բախվել է «ԳԱԶ 2747»-ին. «Կիայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 5-ին, ժամը 23.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Հունդայի», «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 09.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի սուպերմարկետներից մեկի ավտոկայանատեղիում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Կիա» մակնիշի մեքենան և մոտոցիկլը. 22-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհին՝ Արտաշատ քաղաքի Այվազովսկու փողոցի վերջնամասում, վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Զիլ ՄՄԶ-4502» մեքենայի 73-ամյա վարորդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է բաժին և խոստովանել:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21070» և «ԶԻԼ-43181» մեքենաները. «ՎԱԶ-21070»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 10.05-ին, հիվանդանոց տեղափոխված 4-ամյա տղայի ծնողները հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է խաղալիս ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 09.30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում երեխային վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-21099»-ի վարորդը, որը հրավիրվել է բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» 72-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում իրար են բախվել «Վոլվո» մակնիշի մեքենան և մոտոցիկլը. 21-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 11.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Կապան քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը ժամը 22.30-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 180-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: