1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

07.09.2021 11:55 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, Երևանի Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, Երևանի Մ. Մելքոնյան փողոցում իրար են բախվել «ԿամԱԶ» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեուի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 03.15-ին, Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 48-ամյա և «Օպելի» 31-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աղձք-Տեղեր ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից Քարե լիճ տանող ճանապարհի 7-րդ կմ-ին «Ջիպ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Մանուկյան փողոցում՝ երկաթգծի Արջուտ-Սպիտակ 2673-րդ կմ-ի պիկետ 6-7-ում, իրար են բախվել էլեկտրագնացք և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա. «Մերսեդես Բենցի» 29-ամյա վարորդը և 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Առինջ-Ջրվեժ ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ» և «Զիլ» ավտոմեքենաներ. վարորդները և «Զիլի» 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: