1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

08.01.2022 12:00 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 7-ին, ժամը 06.15-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 7-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Արարատ քաղաքի Շահումյան-Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Տոյոտայի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 7-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Կիա» և «Լուազ» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Լուազի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 7-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի կցորդիչով բեռնատարի վարորդը Վերին Խոտանան բնակավայրի տարածքում կորցրել է մեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 7-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Ստեփանյան փողոցում կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել շենքի պատին։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 7-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Իջևանի «Կրիվոյ» կոչվող խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը, նրա 33-ամյա ուղևորը, «ՎԱԶ-2121»-ի վարորդն ու նրա 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: