ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

09.04.2022 12:10 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 11.04.2022

Ապրիլի 8-ին, ժամը 11.25-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի էր ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:
Ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, 58-ամյա Արթուր Սարգսյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:

 

Ապրիլի 8-ին, ժամը 15.30-ին, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 7-ին, ժամը 22.05-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 11.25-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 13.50-ին, Երևանի Ռոստովյան և Երկաթուղայինների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մինի Կուպեր» մակնիշի մեքենաներ. «Մինի Կուպերի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 20.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Օհանովի և Շերամի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 7-ին, ժամը 21.00-ին, «Հոնդա» մոպեդը Երևանի Մինսկի փողոցում ենթարկվել է ինքնավթարի. 21-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և շրջվել. 27-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Շկոդա» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Շկոդան» բախվել է ճանապարհի արգելապատնեշին. «Շկոդայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ «Մերսեդեսի» վարորդի ինքնությունը պարզելու, նրան և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 09.50-ի սահմաններում, «Ֆորդ Էսկորտ» մակնիշի մեքենայի վարորդը Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է «Հոնդա» մակնիշի մեքենայի, որն էլ իր հերթին բախվել է «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենայի: «Հոնդա» և «ՎԱԶ-2109» մեքենաների վարորդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի և Չայկովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «Լադա-99» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 104,9-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 21-010» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. վարորդները և «Նիսանի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: