Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.00-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի է ենթարկվել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենաներ. «Մերսեդես Բենցի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և երկու «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ. չորս ուղևորներ և «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտենբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-21154» մակնիշի մեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19-00-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մեքենայի վարորդը Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 93-րդ կմ-ին «Նիսան-Տիանա» մակնիշի մեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 01.00-ին սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 153-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Նիսան Ալտիմա» մակնիշի մեքենան Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում բախվել է պատին. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: