ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

09.11.2021 10:22 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 8-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 8-ին, ժամը 06.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21213-ի» 33-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 186-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել դաշտում. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 94-րդ կմ-ին «ԳԱԶ- 225000» ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով իջել ձորակը . 54-ամյա վարորդը և 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: