Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 9-ին, ժամը 12.30-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի մեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 10.15-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի մեքենան և մոտոցիկլը. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 8-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Հարթավան-Երնջատափ գյուղամիջյան ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենայի. «ԲՄՎ»-ի ուղևորը և «Ֆոլքսվագեն Գոլֆի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ՎԱԶ-21010» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու. վրաերթի ենթարկվածը և «ՎԱԶ-21099»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի մեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 09.10-ի սահմաններում, «ՎԱԶ-211440» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 127-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: