1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

11.05.2021 12:47 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 10-ին, ժամը 00.50-ին, Երևանի Նորք- Մարաշ 9-րդ և Արմենակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 10-ին, ժամը 08.30-ին, Երևանի Գևորգ Չաուշ փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 10-ին, ժամը 10.00-ին, Երևանի Մամիկոնյանց և Ն. Տիգրանյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 10-ին, ժամը 01.40-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և անհայտ ավտոմեքենաներ. 43-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 10-ին, ժամը 00.30-ին, Երևանի Խուդյակովի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 11-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, ապա ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 10-ին, ժամը 22.25-ին, ոստիկանություն է զանգել Վանաձորի 33-ամյա մի բնակիչ և հայտնել է, որ մոտ հինգ օր առաջ իր կնոջը վրաերթի են ենթարկել:
Քաղաքացին նախկինում ոստիկանություն չի դիմել:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 7-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 27-ամյա քաղաքացի և հայտնել, որ իրենց նկուղում ընկել է:
Պարզվել է, որ քաղաքացին մարմնական վնասվածքները ստացել է մայիսի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան վարելու և այն կողաշրջելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 103-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-5201», «ՎԱԶ-21074» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-5201»-ի 40-ամյա վարորդը, «ՎԱԶ-21074»-ի 64-ամյա վարորդը և «Օպելի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 10-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 225-րդ կմ-ին «Հոնդա Էլիսիոն» մակնիշի ավտոմեքենան վազանց կատարելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է «Տոյոտա Ֆորտուներ» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան Տիդայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մայիսի 10-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 114-րդ կմ-ին իրար են բախվել «Դայմլեր Բենզ-1213» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: