Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 10-ին, ժամը 01.10-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Տիգրան Մեծի պողոտայում բախվել է կայանված «Հոնդա» մակնիշի մեքենայի, այնուհետև դուրս գալով երթևեկելի հատվածից՝ բախվել է կառավարական 3-րդ մասնաշենքի պատին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 25-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է սեպտեմբերի 9-ի ժամը 23.00-ին Հրազդանի կիրճում իր վարած մոպեդից ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 20.40-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Թալին քաղաքի Սպանդարյան-Չարենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բարձրաշեն-Լանջազատ գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.25-ի սահմաններում, «ՎԱԶ-21093» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 11.00-ին, «Իվեկո» բեռնատարը Երևան-Մեղրի ճանապարհի 157-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: