Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 11-ին, ժամը 08.20-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 10.10-ին, Երևանի Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21154» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները. «ՎԱԶ-21154»-ի 46-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևանի Վրացական և Հր. Քոչարի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը նոյեմբերի 11-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոց դիմած 19-ամյա քաղաքացին հայտնել է, որ Երևանի Հրազդանի կիրճում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 19.30-ին, Երևանի Այասի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աշտարակ-Օշական ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 84-ամյա վարորդը և 82-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 54-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիդայի» 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 18.50-ին, Երևան քաղաքի Թումանյան, Սայաթ Նովայի և Խանջյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Բոգդան» մակնիշի ավտոմեքենաներ. «Բոգդանի» 38-ամյա ուղևորը մարմանական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 51-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 35-րդ կմ-ին «Լադա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքից Երևան-Սևան ճանապարհ տանող հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանփեզրի երկաթյա հենասյանը. 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի հատվածում, «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: