Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
ԼՐԱՑՎԱԾ․ 14․10․21թ․
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.10-ին, 73-ամյա քաղաքացին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.00-ին, Երևանի Մոսկովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.50-ին, Երևանի Հալաբյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11.00-ին, Երևանի Դավիթաշենի կամուրջի վրա իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. 31-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.40-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել երկու «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 15.10-ին, Երևանի Թամանցիների փողոցում «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ին, Երևանի Այվազովսկու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 22.36-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և երեք «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 53-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է հոկտեմբերի 11-ին Երևանի Հարավարևմտյան թաղամասում անհայտ վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը .22.30-ին, Երևանի Դանիել Վարուժանի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.35-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 55-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.35-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արարատի մարզի Վերին Դվին գյուղի դաշտում մոտոցիկլետը կողաշրջվել է. 33-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Հայանիստ գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Բյուրեղավան-Նուռնուս ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել պատին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Աբովյան-Ջրաբեր ճանապարհին իրար են բախվել «Նիվա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիվայի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել դաշտամիջյան հատվածում. 35-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին. 70-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 15.30-ին, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 311-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: