Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Մաշտոցի և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 80-ամյա կնոջ և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 20.55-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում իրար են բախվել «LEXUS» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ԶԻԼ» բեռնատարը և «ԲՄՎ» մակնիշի մեքենան. «ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի մեքենան և «Հովո» բեռնատարը. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 114.5-րդ կմ-ին իրար են բախվել «ՀՈՎՈ» բեռնատարը և «Օպել» մակնիշի մեքենան. «Օպելի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: