Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունիսի 14-ին, ժամը 17.00-ին, Երևանի Մելքումովի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 14-ին, ժամը 08.30-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-2705-111» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 14-ին, տեղեկություն է ստացվել, որ հունիսի 6-ին, ժամը 14.00-ին, Երևանի Ն. Զարյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա քաղաքացու:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 14-ին, ժամը 13.00-ին, Երևանի Հունան Ավետիսյան փողոցի բակային տարածքում «Իվեկո» բեռնատարը կողաշրջվել է. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 14-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21061»-ի 64-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 14-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 77-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 14-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 27-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Սևան-Աբովյան ճանապարհին մեքենան կտրուկ արգելակելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 14-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա ուղևորը, «Ֆիատի» 35-ամյա վարորդը և հինգ ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 14-ին, ժամը 23.50-ին, Կապան քաղաքի Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին և ընկել գետը. 29-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 14-ին, ժամը 19.30-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: