ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

18.10.2021 12:32 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.30-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 22.00-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Նիսանի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 33-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.25-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա», «Վազ-21099» և «Հոնդայի Ազեռա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 43-ամյա վարորդը և «Հոնդայի Ազեռայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.30-ին, Մրգաշատ-Արևիկ ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 20-ամյա վարորդը և «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Սևան քաղաքի Վ. Կարապետյանի հրապարակում իրար են բախվել «Մերսեդես» և «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիա Ռիոյի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին«Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և ընկել ձորը. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Աբովյան-Արզնի ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՈՒԴ» մակնիշի ավտոմեքենաներ, «ԲՈՒԴ»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17:15-ի սահմաններում, Կապան քաղաքի Թումանյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 00.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 00.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ.Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Արարատի մարզի Արևաբույր գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ջրի դիտահորից դուրս եկող 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում. 24-ամյա վարորդը և 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի սկզբնամասում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է հողաթմբին. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտենբերի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձորի Դեմիրճյան փողոցում «Գոլֆ-3» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Աբովյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21723» և երկու «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 104-րդ կմ-ին «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գորիս-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային. «Օպելի» 8 ամսական ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 356-րդ կմ-ին «Դանգֆանգ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է ձորը. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: