ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

20.11.2021 11:42 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 19-ին, ժամը 00.10-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել եզրաքարերին ու էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 19-ին, ժամը 18.00-ին, «Շեվրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 19-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը Արարատ քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի մեքենան Ավշար-Արարատ գյուղամիջյան ճանապարհին՝ Արարատ գյուղի սկզբնամասում, դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել դաշտում. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 19-ին, ժամը 13.55-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 19-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 116-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է «Օպելի». «Մերսեդեսի» վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 19-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 148-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի մեքենան Ագարակ-Մեղրի ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի ձախ կողնակում. 44-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: