ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

21.02.2022 12:27 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 19-ին, ժամը 00.05-ին, Երևանի Աբովյան փողոցում իրար են բախվել «Կիա», «Տոյոտա» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 20.10-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213», «ԳԱԶ-24-01» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 13.30-ին, 53-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 13.50-ին, Երևանի Զ.աքարիա Սարկավագի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դվին գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաններ. «ՎԱԶ-2107»-ի 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 21.25-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 77-րդ կմ-ին՝ Սուրենավան գյուղի հատվածում, իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 40-ամյա վարորդը և վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել դաշտամիջյան հատվածում. 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 51,4-րդ կմ-ին իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 73-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 02.00-ին, Երևանի Չեխովի և Շևչենկոյի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 11.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Հոնդա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 64-ամյա վարորդը և 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 00.05-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 19.20-ին, 17-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 18-ին, ժամը 16.10-ին, Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 21.10-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Վեդի քաղաքի Թումանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «ԿամԱԶ-53212» ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21213»-ի 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Մազդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 14.05-ին, Ծաղկաձոր քաղաքի Վ. Հարությունյան փողոցում իրար են բախվել «Լինքոլն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Լինքոլնի» 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 5-րդ
կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին և ընկել ջրատարը. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Ալավերդյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21065»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Բագրատաշենի մաքսատան մոտ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարե շինությանը. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: