Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 20-ին, ժամը 14.55-ին, Երևանի Ա. Միկոյան փողոցից Հալաբյան փողոց տանող ճանապարհի թունելի սկզբնամասում իրար են բախվել «Հինո» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 71-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 20-ին, ժամը 14.40-ին, Երևանի Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 20-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ազատամարտիկների և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում «Ջինբեյ» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 20-ին, ժամը 15.55-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 20-ին, ժամը 14.25-ին, 39-ամյա քաղաքացին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 11.50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում իր վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու և վախենալով՝ հեռացել է դեպքի վայրից: 70-ամյա քաղաքացին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացու և Կոմիտասի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. Տոյոտա Կորոլայի» 54-ամյա վարորդը և «ՎԱԶ-2106»-ի 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Կապանի Ա. Մանուկյան փողոցում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սիսիան-Շենաթաղ ճանապարհի 22-րդ կմ-ին «Շկոդա Ֆաբիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: