ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.02.2022 12:11 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 20-ին, ժամը 23.45-ին, Երևանի Պարոնյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 34-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 21-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 21-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Դիլիջան-Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 26-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատար առվակը. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 21-ին, ժամը 23․00-ի սահմաններում, Տաթև-Կապան ճանապարհի 62-րդ կմ-ին «Մերսեդես Բենց ML» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 21-ին, ժամը 14.35-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության դիմած 36-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ փետրվարի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Եղեգիս-Հերմոն միջհամայնքային ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. բուժօգնության դիմած քաղաքացին «ՎԱԶ-2107»-ի վարորդն է:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 21-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Իջևանի Արցախյան փողոցում իրար են բախվել «Սուզուկի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 45-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: