Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-ից 22-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 10, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, սուտ մատնության ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, գույքը դիտավորությամբ վնասելու, կավատության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: