Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, Երևանի Ամիրյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.45-ին, Երևանի Կողբացու և Պուշկինի փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.00-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սպետեմբերի 17-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մելքումովի և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 22.55-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 23-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.25-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին ժ.15.45-ին Երևանի Տիչինայի փողոցում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով «Ինֆինիտին» առաջ է ընթացել՝ վրաերթի ենթարկելով 33-ամյա քաղաքացու, ապա մեքենան բախվել է կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայի. վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.25-ին, Երևանի Մոլդովական փողոցում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.20-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 47-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Ապարան ճանապարհի 35-րդ կմ-ին՝ Ափնա գյուղի մոտ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել եզրաքարերին. 25-ամյա վարորդը և երկու ուղեւորները տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 13-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին ժ.20.00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 36-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110», «Միցուբիշի» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Նոր Հաճըն քաղաքում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում իրար են բախվել «Հունդայի Տուկսոն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 00.10-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին և էլեկտրասյանը. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 17.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43 և 45 տարեկան երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.30-ին, Երևանի Գալշոյան և Մառի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ագարակավան գյուղի հատվածում, «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 22.27-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Ինֆինիտի», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Ֆոլքսվագենը» բախվել է կայանված «Ֆոլքսվագենի», որի 28-ամյա վարորդը մնացել է երկու մեքենաների արանքում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 363-րդ կմ-ին «Մերսեդենս Բենց» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.20-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.10-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.30-ին, Երևանի Թադևոսյան փողոցում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 00.20-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 05.30-ին, Երևանի Շիրակի փողոցում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Նիսան», «Իսուզու», «Տոյոտա», «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաների. «Ինֆինիտիի» 27-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 01.00-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Օպել» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21.15-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Հունդաի», «ԿԻԱ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 28-ամյա քաղաքացի: Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Երևանի Բագրևանդի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 02.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին. 34-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ներքին Չարբախ-Նորաբաց ճանապարհին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.15-ին, Արմավիր քաղաքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 17-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Պտղունք գյուղում «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված բեռնատարին. «Միտցուբիշիի» 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզիՍոթք գյուղում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 28-ամյա վարորդը և երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Լոռու մարզի Կաթնառատ-Բլագոդարնոյե գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.45-ին, Գյումրի-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 26-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղ-Ստեփանակերտ ճանապարհին՝ Արցախյան խճուղում, «ԳԱԶ ՍԱԶ-53Բ» ավտոմեքենան գլորվելով հայտնվել է ձորում. 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14.00-ին, Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում «ՈւԱԶ-469Բ» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորում. 72-ամյա վարորդը և 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 53-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշներին. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Դալար-Բերքանուշ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 46-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-211540» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211540»-ի 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 71-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ձորաղբյուր-Մայակովսկի ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 36-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 21.10-ի սահմաներում, Եղվարդ-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գյումրիի Ղանդիլյան փողոցում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.30-ին, Երևանի Սարյան-Լեոյի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.45-ին, Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217030»-ի երեք ուղևորները և «Օպելի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.50-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 18.15-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 21-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.50-ին, Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 08.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 00.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԿամԱԶ» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Արագած լեռան Քարե լիճ տանող ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 14.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացի:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.05-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, 8-ամյա և 16-ամյա աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 8,5-րդ կմ-ին «Մերսեդերս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընկել ձորը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հրազդան-Լեռնանիստ ճանապարհին «Գոլֆ» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 22-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 10.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա քաղաքացի:
Ժամը 11.10-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 70-ամյա քաղաքացի և հայտնել, որ փողոցը հետիոտնային անցումով անցնող քաղաքացուն վրաերթի է ենթարկել ինքը իր «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: