ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

23.01.2021 11:51 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 22-ին, ժամը 13.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Վազգեն Սարգսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 16.00-ին, Երևանի Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում իրար են բախվել երեք «Նիսան» և «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 28 և 26 տարեկան երկու հետիոտներ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 16.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունայց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 21-ին, ժամը 19.35-ին, Երևանի Քրիստափորի փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «Ֆորդի» 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Նիզամի գյուղում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ 2106» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ 2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ 2106», «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ 2106»-ի վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» վարորդը և ուղևորը տեղում բուժօգնություն են ստացել շտապօգնության աշխատակիցների կողմից:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: