Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 22-ին, ժամը 17.33-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 29-ամյա մի տղամարդ։ Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է ժամը 15.00-ին Բաղրամյան պողոտայում իր մոպեդի և անհայտ վարորդի «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 22-ին, ժամը 17.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրաչյա Քոչարի փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 22-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 51-ամյա մի տղամարդ։ Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով։ Ըստ տղամարդու՝ ապրիլի 20-ին անհայտ վարորդը «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Ծիծեռնակաբերդի խճուղում իրեն վրաերթի է ենթարկել։
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 22-ին, ժամը 13.15-ին, Աճառյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-217010» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 22-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ։ «ՎԱԶ-2106»-ի վարորդն ու 11-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ԲՄՎ»-ի վարորդը, մեքենան թողնելով, լքել է դեպքի վայրը:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 22-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Գորկու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21034» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները. «ՎԱԶ-21034»-ի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով դիմել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի 30-ամյա վարորդը Վալանսի փողոցում վրաերթի է ենթարկել 87-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: