ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Մեղրի-Երևան ճանապարհին. վարորդը հիվանդանոցում մահացել է

23.05.2020 13:14 ՃՏ պատահարներ
Պատահար Մեղրի-Երևան ճանապարհին. վարորդը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 22-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 130,5-րդ կմ-ին 65-ամյա Ռոստոմ Հարոյանը «RENAULT MAGNUM 420 TI» մակնիշի ավտոմեքենան նորոգելու նպատակով կանգնեցրել է ճանապարհի աջակողմյան հատվածում և դուրս եկել սրահից. մեքենան սկսել է ինքնաբերաբար ընթանալ: Արգելակելու նպատակով Ռոստոմ Հարոյանը փորձել է մտնել մեքենայի սրահ, սակայն սայթաքել ու ընկել է մեքենայի անվադողի տակ, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: