1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

23.08.2021 11:44 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 21-ին, ժամը 10.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 67-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 21-ին, ժամը 09.50-ին, Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում «ԿամԱԶ» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 21-ին, ժամը 18.40-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 22-ին, ժամը 00.10-ին, «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկի պատին. վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 21-ին, ժամը 22.30-ին, Երևանի Ա. Խաչատրյան և Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 21-ին, ժամը 09.00-ին, Երևանի Հրազդանի կիրճում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 21-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել Ագարակ-Աղձք ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել է կամրջից. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 21-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 26-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 21-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8,6-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա վարորդը և «Նիսանի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 21-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 67,7-րդ կմ-ին «Կիա Ֆորտե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 21-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 66,8-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ-3301» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈւԱԶ-3301»-ի 49-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 21-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «ՊԱԶ-672» ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 39-ամյա վարորդը և 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ծաղկաբեր-Մեծ Պարնի ավտոճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ինքնավթարվել. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 21-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԳԱԶ-24»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 21-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 21-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 22-ին, ժամը 17.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտան և Սարալանջի փողոցը միացնող թունելի սկզբնամասում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին և թունելի պատին. 42-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 22-ին, ժամը 23.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 23-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Աշտարակ-Օշական ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 81-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Մաստարա գյուղի հատվածում, «Դոջ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 22-ին, ժամը 07.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 154-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագենի» 6-ամյա ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: