ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

24.01.2022 11:55 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 22-ին, ժամը 10.20-ին, Երևանի Արզումանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 46-ամյա վարորդը և 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 20.45-ին, Երևանի Լվովյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու և բախվել կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունվարի 23-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել է 49-ամյա քաղաքացի և տվել խոստովանական բացատրություն, որ «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայով վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 57-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «BYD F3» մակնիշի ավտոմեքենայի, ապա երկու մեքենաները բախվել են կայանված «ԿամԱԶ» բեռնատարի. «Օպել Աստրայի» 49-ամյա ուղևորը և «BYD F3»-ի 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 23.00-ին, Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 104-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010»-ի 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 17.15-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին իրար են բախվել «Նիսան» և «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադա Պրիորայի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ խճուղում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-53» բեռնատարի հետնամասին և գլխիվայր շրջվել. «Օպել Զաֆիրայի» 49-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունվարի 24-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 42-ամյա քաղաքացի:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Սոթք ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել», «Զիլ-130» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Նորաշեն-Տաշիր ճանապարհին «ԲՄՎ 528» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և կողաշրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 16.25-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 223-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել է ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 38-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 19.55-ի սահմաններում, Տավուշի մարզի Կոթի բնակավայրի սկզբնամասում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 37-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: