1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

24.08.2021 11:35 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ31․08․21թ․

Օգոստոսի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթե սյանը . 73-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 10.50-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 23-ին, ժամը 13.30-ին, Երևանի Փիրումյան փողոցում «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 22-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արին-Բերդի 4-րդ և 5-րդ նրբանցքների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 23-ին, ժամը 15.15-ին, Երևանի Աթոյան և Նոր Արեշի 17-րդ փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 23-ին, ժամը 17.15-ին, Երևանի Վ. Վաղարշյան և Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 20-ին, տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 19-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 23-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել շտապօգնության մեքենա և «Մերսեդես» բեռնատար. շտապօգնության մեքենայի 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արգավանդի խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե բաժանարարին. 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ճանապարհին «Կիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբերին. 23-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 23-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 61-ամյա տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով:
Պարզվել, որ օգոստոսի 20-ին, ժամը 18.00-ին, Սյունիքի մարզի Գեղի բնակավայրում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. 61-ամյա տղամարդը «Օպելի» վարորդն է:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 248-րդ կմ-ին «ԿամԱԶ» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Իջեւանի Աբովյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: