Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 23-ին, ժամը 19.00-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Օպել», «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 13.50-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ԻԺ-2126», «Տոյոտա», «Օպել» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԻԺ- 2126»-ի 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Զովք-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենա և «Բելառուս» տրակտոր. «ՎԱԶ-2110»-ի 52-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: