Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 23-ին, ժամը 14.30-ին, Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 24-ին, ժամը 11.10-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Շկոդա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Միցուբիշիի» 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 24-ին ժամը 09.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին. Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում «Մերսեդես A160» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 15-ամյա ուղևորը և «Ֆոլքսվագենի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի և Իսրայելյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ Ֆյուժն» մակնիշի ավտոմեքենան բախվել պատին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: