1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

25.08.2021 11:37 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 24-ին, ժամը 12.30-ին, Երևանի Ա. Ավետիսյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 86-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 24-ին, ժամը 01.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի խաչմերուկում «Դեու» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 25-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Ֆոլքսվագեն Գոլֆի» վարորդը, մեքենան թողնելով, լքել է դեպքի վայրը:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 24-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 43-ամյա վարորդը, երեք ուղևորները, «Օպելի» 32-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում իրար են բախվել «Օպել Աստրա», «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2108»-ի 33-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 24-ին, ժամը 11.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 182-րդ կմ-ին «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշի Գրանդիսի» 36-ամյա վարորդը, երկու ուղևորները և «Նիսան Պատֆայնդերի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 24-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 24-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 124-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-322132» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132»-ի հինգ ուղևորները, «Ֆոլքսվագենի» 20-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: