ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

25.09.2021 10:25 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 23-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. երկու վարորդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 14.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՈՒԱԶ» ավտոմեքենաներ. «ՈՒԱԶ»-ի 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ոսկեհատ-Մասիս ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ջիլ-Փամբակ ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 38-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. վարորդը դիմել է բուժօգնության:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սյունիք բնակավայրում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտայի» 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: