ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

25.12.2021 12:02 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.10-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27 և 25 տարեկան երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.20-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 86-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. վարորդները և երեք ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 21.00-ին-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա հարցականով, ծոծորակի շրջանի հեմատոմա, ծնկի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 43-ամյա տղամարդ, որը ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում «ՌԱՖ» մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն և դիմել փախուստի:
64-ամյա վարորդը ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 9,6-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-217030» և «ՎԱԶ-21015» մակնիշի մեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 35-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան բախվել է արգելապատնեշին, ինչից հետո «Հյունդայի» մեքենան է բախվել «ՎԱԶ-2121»-ին. «Հյունդայիի» հինգ ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: