Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 25-ին, ժամը 15.40-ին, Երևանի Գ. Հովսեփյան փողոցում իրար են բախվել «Լադա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 25-ին, ժամը 00.10-ին, «Լեքսուս» մակնիշի մեքենան Դավիթաշենի կամրջի վրա բախվել է արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 25-ին, ժամը 04.15-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել է «Զիլ» բեռնատարի. «Օպելի» ուղևորը և վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 25-ին, ժամը 22.00-ին, «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Միչուրինի փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 25-ին, ժամը 10.25-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 26-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Ոսկեվազ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 25-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 25-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Վանաձորի Տավրոսի 6-րդ փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 25-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհին՝ Լեհվազ գյուղի մոտակայքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: