Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 24-ին, ժամը 20.30-ին, Երևանի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 10.50-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուբարուի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Կոմիտասի այգու հարևանությամբ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 20.30-ին, Երևան-Արմավիր ճանապարհին՝ Մրգաշատ գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. 2 ուղևոր մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհին՝ հանգստյան գոտի տանող հատվածում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորակը. 26-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 8-ամյա տղա:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 15.30-ի սահմաններում Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի շենքերից մեկի մոտ 12-ամյա կվադրոցիկլավարը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: