1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

27.08.2021 11:05 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ․ 07.09.21թ․

Օգոստոսի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնու խճուղում «ՎԱԶ -21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-21013»-ի 52-ամյա վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մեքենայի վարորդը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 08.10-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 11-ամյա տղան հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Հյուսիսային պողոտայում անհայտ վարորդի վարած «ԲՄՎ»-ով վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մեքենայի վարորդի անձը պարզելու և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 26-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհին իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 26-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում «Նիսան Իքստերա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան Իքստերայի» 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 22.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 34-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 26-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 113-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և շտապօգնության ավտոմեքենաներ. շտապօգնության մեքենայի երկու ուղևորները և «ՎԱԶ 2106»-ի 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 26-ին, ժամը 01.30-ին, Տավուշի մարզի Այգեպար գյուղի վարչական տարածքում «ՈՒԱԶ-469» մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: