1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

29.06.2021 11:09 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 28-ին, ժամը 11.30-ին, Երևանի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 17.05-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 58-ամյա վարորդը և 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 16.00-ին, Երևանի Արտաշատի խճուղու և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 18.10-ին, Երևանի Նանսենի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 17.10-ին, Երևանի Խուդյակովի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 143-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո», «Ֆորդ Տրանզիտ Կոնեկտ» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: