Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Դեկտեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա։ Վթարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արմավիրի մարզում՝ Գրիբոյեդով գյուղ տանող ճանապահի խաչմերուկին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 43-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել երեք քաղաքացի։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 27-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Վարդենիս-Սոթք ճանապարհի Շատջրեք գյուղի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ՈւԱԶ» ավտոմեքենաներ:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ դեկտեմբերի 28-ին, ժամը 23.45-ին, բուժօգնության է դիմել 37-ամյա տղամարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է Վանաձոր քաղաքի «Ղշլաղի» կամրջի վրա ինքնավթարի հետևանքով:
Ահազանգով հիվանդանոց մեկնելու ժամանակ ոստիկանները պարզել են, որ տղամարդը բուժօգնություն ստանալուց հետո անմիջապես հեռացել է հիվանդանոցից:
Ձեռնարկվում են միջոցառումներ` ավտովթարի և 37-ամյա տղամարդու մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 10-րդ կմ-ին «Նիսան Իքստրայլ», մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ամրակից-Գյուլագարակ ճանապարհի 1-ին կմ-ին կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Տոյոտա Ֆորտուներ» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքում մերկասառույցի հետևանքով ընկել է սահքի մեջ և բախվել ճամփեզրի ձնակույտին. 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի պատի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 36-ամյա տղամարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է դեկտեմբերի 27-ին, ժամը 10.00-ի սահմաններում, իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդի խճուղում կտրուկ արգելակելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 18.55-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրու Երևանյան խճղուղում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 100-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21074»-ի 35-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձոր քաղաքի Գլաձորյան փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: