ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

30.09.2020 11:21 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.35-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Կրայսլեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Կրայսլերի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 19.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Ակուռա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ծ. Իսակովի պողոտայում իրար են բախվել «Իվեկո», «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 48-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-X5» և «Զիլ-45021» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-X5-ի» 32-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 151,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԴՈՆԳ ՖԵՆԳ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: