1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

31.07.2021 11:33 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 30-ին, ժամը 08.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 18.15-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 18.30-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցում իրար են բախվել մոպեդը և «Նիսան» մակնիշի մեքենան. 34-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 08.50-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 18.20-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի մեքենան Գառնի-Լանջազատ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենան Գոռավան-Արարատ ճանապարհին՝ Գոռավան գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 77 և 61 տարեկան երկու տղամարդկանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 31-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհի 38-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ-Հայկավան գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես Բենց E500» և «Միցուբիշի Գալանտ» մակնիշի մեքենաներ. «Միցուբիշի Գալանտի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի մեքենան և մոտոցիկլետը. 26-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 31-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ բախվել է ծառին. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 11.35-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի մեքենայի վարորդը Չարենցավան-Ալափարս ճանապարհի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 31-ին, ժամը 00.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 12.45-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 29-ամյա կինը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է հուլիսի 25-ին Երևան-Գյումրի ճանապարհի 93-րդ կմ-ին իր վարած «Հունդայի Էլանտրա» մեքենան ճամփեզրի քարերին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: