ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

31.08.2021 17:05 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 30-ին, ժամը 13.25-ին, Երևանի
Կորյունի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 30-ին, ժամը 16.37-ին, Երևանի
Նալբանդյան և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոտոսի 30-ին, ժամը 11.15-ին, Երևանի
Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում իրար են բախվել տրակտոր և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա. «Ֆոլքսվագենի» 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 30-ին, ժամը 14.00-ին, Երևանի Ռիգայի և Արաբկիրի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 30-ին, ժամը 04.30-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է Երևանի Հարավարևմտյան թաղամասում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի և Խանջյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 30-ին, ժամը 22.30-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 76-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է Արարատի մարզի Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով։
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 30-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18 և 8 տարեկան երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀ բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ վրաերթը կատարել է «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենայի 55-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել, որ վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում իրար են բախվել «ԿամԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 31-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Գյումրի քաղաքաի Գարեգին Նժդեհի փողոցում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Կապան-Քաջարան ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 30-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա Գրանդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 24-ամյա վարորդը, 26-ամյա ուղևորը և «Տոյոտա Գրանդի» 47-ամյա վարորդն ու չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 30-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Իջեւանի Արցախյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21103»-ի 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: