ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

01.10.2020 11:51 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 17.00-ին, Երևանի Մելքումովի փողոցում իրար են բախվել «Ռենջ Ռովեր», «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ ու ավտոբուս. «ՎԱԶ-2115-ի» 17-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 18.15-ին, Երևանի Դավիթաշենի 3-րդ թաղամասում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 22.10-ին, Երևանի Ներքին Շենգավիթի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. 20-ամյա վարորդն ու երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 09.20-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 1-ին, ժամը 00.05-ին, Երևանի Նուբարաշենի խճուղուց դեպի Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ տանող ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբերին. 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.25-ին, Երևանի Շիրվանզադեի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 21.50-ին, Երևանի Գայի պողոտայում «Սուբարու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21104» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21104-ի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 05.10-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 339-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Այգավան գյուղի կամրջի մոտ, «ՎԱԶ-1213» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 62-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 40-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 31-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 17.20-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 195-րդ կմ-ին «Սուբարու Ֆորեստեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին. «Սուբարու Ֆորեստերի» 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: