Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Փետրվարի 27-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Սուզուկի» մոտոցիկլը կողաշրջվել է. 36-ամյա մոտոցիկլիստը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 28-ին, ժամը 21.30-ին, Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 36-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21102» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 28-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում 11-ամյա տղան վազելով փողոցն անցելիս դիպել է «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վանաձորի Խնձորուտ փողոցում իրար են բախվել «Հոնդա Ակորդ» և «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Մոնդեոյի» 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 28-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 28-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 28-ին, ժամը 20.50-ին, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 22-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի մետաղյա արգելապատնեշին. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 29-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մելքումովի փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներ, որոնցից մեկի 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 29-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտիի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 29-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 29-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին գտնվող տաղավարին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 29-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Ձորք թաղամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՄԱՆ» բեռնատարի. «ՎԱԶ-2106-ի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևանի Գործարանային փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Զաֆիրայի» 36-ամյա վարորդը , 43-ամյա ուղևորը, «Մերսեդեսի» 36-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 1-ին, ժամը 17.10-ին, 22-ամյա մոտոցիկլիստը, վարելով «Տիանդա» մոտոցիկլը, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա հետիոտնի. հետիոտնը և մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 1-ին, ժամը 07.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 1-ին, ժամը 13.45-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Մերսեդես», «ՎԱԶ-21100», կայանված երկու «Նիսան» եւ «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 1-ին, ժամը 10.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Նիսան», «Տոյոտա» եւ երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեններից» մեկի 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 1-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 1-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետեւանքով բուժօգնության են ընդունվել 24-ամյա երկու քաղաքացի։
Պարզվել է, որ փետրվարի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, և վերոնշյալ երկու քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆորդ Տրանզիտի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: