1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

05.02.2021 12:42 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 4-ին, ժամը 09.10-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217230»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 08.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վահրամ Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21093»-ի 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 6,5-րդ կմ-ին՝ Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Փետրվարի 4-ին, ժամը 22.45-ին, հաղորդում է ստացվել, որ «Օպել Զաֆիրայի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-53» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21213»-ի 39-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձորի Տերյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա ՌԱՖ-4» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա ՌԱՖ-4»-ի 24-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 4-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Լոռու մարզի Օձուն գյուղում «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի անիվը պայթելու հետևանքով մեքենան բախվել է պատին. 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 4-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 109-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 30-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: