Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
29.04.2021 ԼՐԱՑՎԱԾ
Ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 70-ամյա Անետա Դարբինյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ապրիլի 28-ին Անետա Դարբինյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
Ապրիլի 7-ին, ժամը 08.00-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 7-ին, ժամը 08.15-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին և էլեկտրասյանը. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 7-ին, ժամը 13.50-ին, Երևանի Ազատության պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել եզրաքարերին, աղբարկղներին, գովազդային վահանակին և գլխիվայր շրջվել. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 7-ին, ժամը 03.30-ին, Երևանի Ազատության պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 7-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 7-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Սևան քաղաքի Շահումյան փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 7-ին, ժամը 08.00-ին, Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում «ՎԱԶ-210930» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 7-ին, ժամը 18.13-ի սահմաններում, Առինջ-Ձորաղբյուր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 32-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 8-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 24-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, ինչից հետո մեքենան բախվել է կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 35-ամյա վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 7-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ժամը 13.25-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա քաղաքացի, որը հայտնել է, թե վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.20-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա քաղաքացուն և իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: