ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

09.04.2020 10:48 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 7-ին, ժամը 19.20-ին, Երևանի Հալաբյան փողոցում իրար են բախվել «Լադա Գրանտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադա Գրանտայի» 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 7-ին, ժամը 18.20-ին, Երևանի Բեկնազարյան և Մելքումովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 8-ին, ժամը 05.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 35-ամյա քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 04.00-ին, իր վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Խուդյակովի փողոցում բախվել է պատին:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2105» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105-ի» 34-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 10-րդ կմ-ին «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: