Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 7-ին, ժամը 21.30-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել «Նիսան», «Մազդա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 03.10-ին, Հրազդանի կիրճում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 15.50-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 18.00-ին, Երևանի Էրեբունու փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «ԿԻԱ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 13.00-ին, Երևանի Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 23.50-ին, Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Ֆոլքսվագենի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21144» և «Աուդի» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21144»-ի վարորդը և «Աուդիի» երկու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի 3-րդ փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21102» մակնիշի մեքենան և մոտոցիկլը. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Նորաբաց-Դարակերտ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե խորանարդին. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի սկզբնամասում իրար են «Օպել» և երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 10.25-ի սահմաններում, Արթիկի Շահումյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21723» և «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 7-ին, ժամը 03.00-ին, «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենան Կապանի Հունան Ավետիսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա սյանը. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «Ինֆինիտիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: